Տեսանյութ.Մեկնարկել է Սամվել Կարապետյանի աջակիցների հավաք երթը          Իլոն Մասկը X-ի օգտատերերի շրջանում՝ հարցում է անցկացնում ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ       Նիկոլ Փաշինյանի՝ «կտանեմ բոլորիդ՝ ԱԱԾ պադվալները կլցնեմ» հայտարարությունն արդյոք ներգործություն չէ՞․ Դանիելյանը՝ Վարդապետյանին    

08 մայիս 2025 12:15

Խոշոր և շղթայական ավտովթար Զովունի-Երևան ավտոճանապարհին, կա վիրավոր

Խոշոր և շղթայական ավտովթար Զովունի-Երևան ավտոճանապարհին, կա վիրավորՄայիսի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Զովունի-Երևան ավտոճանապարհի Արեգաբաց ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «BMW» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով «Kia»-ն առաջ է ընթացել և բախվել է նշված ռեստորանային համալիրի դիմաց կայանված «Lexus», «Mazda», «Toyota» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «BMW»-ի և «Kia»-ի վարորդների, ինչպես նաև կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր