Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Բախման հետևանքով Infinity-ն գլխիվայր շրջվել է, իսկ Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատից կոտրել ծառն ու բախվել քարե պարսպին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Infinity-ն եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, իսկ վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Գոռ Սարգսյանը, ով, ինչպես նաև Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Մելքումյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ն. Մելքումյանը հայտնել է, որ ինքը ուղևորն է, ու հիվանդանոց է ժամանել Արցախի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Արտյոմ Հայրիյանը և հայտնել է, որ Toyota-ն ինքն է վարել։ Սակայն պարեկների մոտ կան կասկածներ, որ նրա հայտնածը իրականության հետ կապ չունի։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են Toyota-ի վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։