Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համար․«Հրապարակ»

Մեզ ասացին, որ Փաշինյանի պահվածքի հասցեատերը նաեւ Արամ Սարգսյանն է, քանի որ Փաշինյանին հունից հանող հարցաշարում նաեւ Նոր Նորքի թաղապետի հետ կապված աղմկոտ պատմությունն էր եւ քաղաքական պատասխանատվության բացակայությունը։ Ավելին, ՔՊ-ում կարծում են, որ խմբակային ծեծին մասնակցած թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարման օրերը նույնպես հաշված են, եւ դա կարող է տեղի ունենալ որպես իրավական գործընթացների հետեւանք, հայտնի է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ի դեպ, թաղապետարանի աշխատակիցների շրջանում սուգ է, հույս ունեին, որ կազատվեին թաղապետից, որը հատկապես կին աշխատակիցների նկատմամբ հաճախ ոչ հարգալից վարք է դրսեւորում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 05․ 25 թ համարում։