«Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել          Որոնք են կենդանակերպի նշանների ամենաանտանելի տղամարդիկ       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ նաև կարկուտ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով    

11 մայիս 2025 16:11

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում, Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերել

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում, Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերելԱյսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները և պարեկները: Նախքան հրշեջ-փրկարարների ժամանելը, 2 քաղաքացի գետում հայտնված տղամարդու մարմինը դուրս են բերել ափ։

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ոստիկանության Ապարանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, տղամարդուն գետում հայտնաբերել է հովիվը, որը գառներ արածեցնելիս նկատել է գետում քաղաքացուն և ահազանգել 911։

Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 70-ամյա Ալեքսանդր Հ.-ն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր