Տեսանյութ.Մայր Տաճարի մուտքի մոտ լարված իրավիճակ է, Վեհափառ Հայրապետի հեռանալը պահանջողները փորձում են ներխուժել եկեղեցի          Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն, Լավրովը՝ ԵՄ-ի Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին       Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները վանկարկում են Վեհափառ՝ հայտնելով իրենց աջակցությունը Կաթողիկոսին    

12 մայիս 2025 11:47

Քրդստանի կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման և Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասին

Քրդստանի կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման և Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասինՔրդստանի բանվորական կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման և Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասին, գրել են ԶԼՄ-ները։

Կուսակցությունը մայիսի 5-7-ը համագումար էր անցկացրել, որի ժամանակ պետք է որոշում կայացվեր ինքնալուծարման մասին։ 

Ավելի վաղ ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը, որը Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել «ահաբեկչական գործունեության համար», կոչ էր արել կազմակերպության հետ կապված բոլոր կազմավորումներին վայր դնել զենքերը, դադարեցնել Անկարայի դեմ հակամարտությունը, իսկ կազմակերպությունը՝ լուծարել։ Այս կոչին ի պատասխան՝ մարտի 1-ին Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարել էր հրադադարի և ինքնալուծարման հարցը քննարկելու համար կոնգրես հրավիրելու պատրաստակամության մասին։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, այն պետք է հանդիպեր Հյուսիսային Իրաքում ապրիլի վերջին։

Թուրքիայի և Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից: Թուրքական իշխանությունները կուսակցությունը համարում են ազգային անվտանգության սպառնալիք և պարբերաբար հարձակումներ են իրականացնում նրա կողմնակիցների դեմ հանրապետության տարածքում, ինչպես նաև գործողություններ են իրականացնում Հյուսիսային Իրաքում և Սիրիայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր