Տեղի ունեցավ որոշակի վեճ լեզվակռիվ, բայց դա ամենևին նորմա չի, Եղոյանը՝ Փաշինյանի ընդդիմադիրներին «համբալ» անվանելու մասին
Հարցին, թե ԱԺ-ի դահլիճում պատգամավորներին «համբալ» անվանելը հարված չէ՞ր ՀՀ ժողովրդավարական երկրի վարկանիշին, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ասաց, որ տեղի ունեցածը սադրվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ լեզվակռիվ, բայց դա ամենևին նորմա չի։ «Շմայիսը հայհոյում էր, հարվածում էր, բայց վարչապետի դեպքում՝ նորմա չի, վարչապետի դեպքում նման պոռթկումներ, այն էլ վեճի ժամանակ կարող են լինել հազարից մեկի ժամանակ։ Նման փոռթկումներ լինում են աշխարհի տարբեր խորհրդարաններում, քաղաքական գործիչները իրար հաճախ վիրավորական բառերով կարող են դիմել, բայց դուք ընդհանուր պատկերը նայեք էլի»։
Հարցին, թե ներողություն կխնդրի՞ Փաշինյանը՝ Եղոյանն ասաց, որ դժվար թե ներողություն խնդրի։ «Իսկ էդ մարդիկ իրենց ասածների համար ներողություն խնդրելո՞ւ են»։