Արտակարգ իրավիճակ, ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ.Ֆոտո          Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արտակարգ դեպք Վանաձորում, հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա    

13 մայիս 2025 17:08

Ի՞նչ է հուշում ձեռագիրը մարդու մասին, որն է ձեռագրի և բնավորության միջև կապը

Ի՞նչ է հուշում ձեռագիրը մարդու մասին, որն է ձեռագրի և բնավորության միջև կապըՁեռագրի և բնավորության միջև կապն ուսումնասիրում է գրաֆալոգիա գիտությունը: 

Այն թույլ է տալիս ըստ ձեռագրի որոշել մարդու խելքը, կամքի ուժը, ինքնագնահատականը, հուզականությունը: Ներկայացնում ենք հիմնական նշանները, որոնք թույլ են տալիս եզրակացություններ անել մարդու տեսակի մասին:

Ձեռագրի չափը խոսում է մարդու շփվողականության մասին: Մեծ ձեռագիր ունցող մարդիկ հեշտ են լեզու գտնում ուրիշների հետ և շատ ընկերներ ունեն: Մանր ձեռագիրը ցույց է տալիս պարփակվածություն: 

Անկյունային տառերը էգոիստ մարդկանց բնավորությունն են, կլորավունները՝ բարի և սրտաբաց մարդկանցը:
Ուժեղ սեղմված թանաքով գրում են կամքի մեծ ուժ ունեցող մարդիկ: Թույլ գրված տառերը բնորոշ են թուլակամ մարդկանց: 

Ճիշտ և ուղիղ ձեռագիր ունեն հանգիստ և կայուն մարդիկ: Քիչ լղոզված են լինում աշխույժ, թեթևամիտ, նաև նյարդային մարդկանց ձեռագրերը:
Եթե բառի մեջ տառերը նորմալ կապված են իրար, ապա դա խոսում է՝ նորմալ մտածելակերպի մասին: Եթե տառերը բաժանվում են իրարից, դա ցույց է տալիս ինտուիցիայի զարգացումը:

Գրվածքի ձախ կողմում թողնվող հատվածը ցույց է տալիս մարդու վերաբերմունքը նյութականին: Նեղ հատվածները ցույց են տալիս խնայող լինելը, լայները՝ շռայլություն: 

Լավատեսի մոտ տողերը սկզբից մինչև վերջ սկսում են բարձրանալ, իսկ վատատեսի մոտ՝ իջնել:
Ուղիղ տողերը բնորոշ են հանգիստ, իրավիճակը ռեալ գնահատող մարդկանց:

Ալիքաձև տողերը խորամանկության նշան են:

Ստանդարտ, հասարակ ձեռագիրը բնորոշում է ինքնավստահություն և համարձակություն: 
Այս ամենը վերաբերում է նաև ստորագրությանը, որը մշտապես հստակ չէ, այլ կախված է տրամադրությունից, իրավիճակից հանգամանքից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր