Ի՞նչ է պատմում ձեռագիրը մարդու մասին
Ձեռագրի և բնավորության միջև կապն ուսումնասիրում է գրաֆալոգիա գիտությունը: Այն թույլ է տալիս ըստ ձեռագրի որոշել մարդու խելքը, կամքի ուժը, ինքնագնահատականը, հուզականությունը: Ներկայացնում ենք հիմնական նշանները, որոնք թույլ են տալիս եզրակացություններ անել մարդու տեսակի մասին:
Ձեռաֆրի չափը խոսում է մարդու շփվողականության մասին: Մեծ ձեռագիր ունցող մարդիկ հեշտ են լեզու գտնում ուրիշների հետ և շատ ընկերներ ունեն: Ման ձեռագիրը ցույց է տալիս պարփակվածություն:
Անկյունային տառերը էգոիստ մարդկանց բնավորությունն են, կլորավունները՝ բարի և սրտաբաց մարդկանցը:
Ուժեղ սեղմված թանաքով գրում են կամքի մեծ ուժ ունեցող մարդիկ: Թույլ գրված տառերը բնորոշ են թուլակամ մարդկանց:
Ճիշտ և ուղիղ ձեռագիր ունեն հանգիստ և կայուն մարդիկ: Քիչ լղոզվածեն լինում աշխույժ, թեթևամիտ, նաև նյարդային մարդկանց ձեռագրերը:
Եթե բառի մեջ տառերը նորմալ կապված են իրար, ապա դա խոսում է՝ նորմալկ մտածելակերպի մասին: Եթե տառերը բաժանվում են իրարից, դա ցույց է տալիս ինտուիցիայի զարգացումը:
Գրվածքի ձախ կողմում թողնվող հատվածը ցույց է տալիս մարդու վերաբերմունքը նյութականին: Նեղ հատվածները ցույց են տալիս խնայող լինելը, լայները՝ շռայլություն:
Լավատեսի մոտ տողերը սկզբից մինչև վերջ սկսում են բարձրանալ, իսկ վատատեսի մոտ՝ իջնել:
Ուղիղ տողերը բնորոշ են հանգիստ, իրավիճակը ռեալ գնահատող մարդկանց:
Ալիքաձև տողերը խորամանկության նշան են:
Ստանդարտ, հասարակ ձեռագիրը բնորոշում է ինքնավստահություն և համարձակություն:
Այս ամենը վերաբերում է նաև ստորագրությանը, որը մշտապես հստակ չէ, այլ կախված է տրամադրությունից, իրավիճակից հանգամանքից: