Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

16 մայիս 2025 09:52

Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»

Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Փետրվարի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեն 7 անձ ձերբակալեց՝ կաշառքի եւ կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով։ 2-ը քաղաքապետարանի գործող պաշտոնյաներ էին, 2-ը՝ նախկին պաշտոնյաներ, որոնցից մեկը՝ Ռոբերտ Դարբինյանը, ժամանակին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել։ Նա այժմ կալանավորված է։ Սակայն պարզվում է, որ մեկ այլ գործով քրեական հետապնդում է իրականացվում նաեւ նրա որդու՝ Հենրիկ Դարբինյանի նկատմամբ, որին այս տարեսկզբին մեղադրանք է առաջադրվել Տելեգրամ ալիքներից մեկով թմրանյութ վաճառելու համար։ Կրտսեր Դարբինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 16․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր