Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ          Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա       Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա    

16 մայիս 2025 11:35

Կոտայքի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota»-ին

Կոտայքի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota»-ինԵրեկ՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոր Գեղի գյուղում «Զիլ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, շտապօգնության բժիշկները 1 հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր