Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Երևանում բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները       Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ    

16 մայիս 2025 13:29

Երկրաշարժ է տեղի ունեցել Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ է տեղի ունեցել Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելքՄայիսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի  գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր