Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին       Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ    

16 մայիս 2025 14:07

Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին

Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՆիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։

Այս մասին տեղեկանում ենք պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան էջից:

«Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»,-գրել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր