Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդն ասում էր, որ իր ընկերուհին Հայաստանից մեկնում էր Ուկրաինա և ինքը գնում էր «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի կանխի նրա մեկնումը, սակայն տեղի ունեցած վթարի պատճառով չհասավ ընկերուհուն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: