Ոստիկանությունը կրկին ձերբակալել է Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին          Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի       Բավրայի անցակետում հայտնաբերվել է Լեհաստանի իրավապահների մեղադրանքով հետախուզվող    

19 մայիս 2025 11:30

Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին

Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանինՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ ասաց Տիգրան Տեր-Մարգարյանը։

«Հարգելի գործընկերներ, օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը և դրա հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա և հասան ՀՀ թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը։ Հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարքագիծը։

Համոզված եմ, որ դրան հաջորդելու և դառնալու է շահարկման առիթ այն, որ ես  լինելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։

Ես դիմում եմ ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերին, 2026 թվականը սարերի հետևում չի։ Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»,-ասել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Հիշեցնենք, որ  Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր