Մարտի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մարտի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ավանեսյանը պնդում է՝ ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձերը բարձրացել են    

19 մայիս 2025 14:02

ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է

ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ էԴա աբսուրդ է, ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջերս մամուլում շրջանառվող լուրերին, թե 102-րդ ռուսական ռազմաբազան հանվելու է  ՀՀ-ից:

Հարցին՝ այդ կետը՝ երրորդ ուժերի ներկայության մասին, կարո՞ղ է ինչ-որ X փուլում, օրինակ, Ադրբեջանը մեկնաբանել որպես երրորդ ուժի ներկայություն ՀՀ-ում, նա ասաց. «Նախ խոսքը գնում է սահմանների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության մասին: Դա աբսուրդ է, նման բան չի քննարկվում, ձեզնից եմ լսում ու չի էլ կարող քննարկվել ու այդպիսի բան չկա: Մի խոսքով՝ չգիտեմ՝ ով է այդպիսի խելացի բաներ ասում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր