Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, եղանակն առաջիկա օրերին          Մայիսի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Մայիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 մայիս 2025 17:36

Քարաթափում է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Քարաթափում է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄայիսի 20-ին, ժամը 14:20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ 4 խմ քարեր, որից 0․2 խմ-ն գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում։

Փրկարարների և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող քարերը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր