Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

21 մայիս 2025 11:45

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տուն է այրվել

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տուն է այրվելՄայիսի 21-ին, ժամը 04:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոկայանատեղիի ծածկի փայտե կառուցատարրերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, մարվել՝ 05։01-ին։ Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ)։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր