Ինչպե՞ս են կենդանակերպի նշանները դրսևորում իրենց, երբ սիրային հարաբերություն են սկսում          Մայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 մայիս 2025 16:09

Տեսանյութ.Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է

Տեսանյութ.Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 42 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ «տելեգրամ» ալիքի միջոցով մարիխուանայով 20 փաթեթ է վերցրել Երևանում, որոնցից ութն արդեն տեղադրել է հիշյալ ռեստորանի մոտակայքում:

Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված գործողություններով վերցվեց արդեն տեղադրված ութ փաթեթ, իսկ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր