Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրը          Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը       ԱՄՆ նախագահը հնարավորություն ուներ շահելու Նոբելյան խաղաղության մրցանակը, եթե շարժվեր ճիշտ ուղղությամբ    

22 մայիս 2025 09:42

Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից․«Հրապարակ»

Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից․«Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով այցի ծրագիրը։ Նշված էր, որ «ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կզետեղեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, եւ ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»։ Երեկ պարզվեց, որ Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից՝ նա միայն ծաղկեպսակ է ուղարկել: Թերեւս՝ ՀՀ իշխանությունների ցանկությամբ եւ ԱԳ նախարարի համաձայնությամբ։ Պաշտոնական բացատրությունն էր, որ այցի ծրագիրը հագեցած է։ Բայց ՌԴ ԱԳՆ-ն դա փորձեց կոմպենսացնել Անհայտ զինվորի հուշարձանին այցելության ժամանակ արված լուսանկարով` Արարատի ֆոնին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 22․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր