Վրաստանն ամբողջությամբ արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել          Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել       Պռոշյան փողոցից վնшսվшծքներով Թուրքմենստանի քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել    

23 մայիս 2025 09:00

Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ»

Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական ժողով կանի: Սակայն, կուսակցության քաղաքական ժողովի օրը, տեղը, անգամ օրակարգը դեռ որոշված չէ։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հստակ որոշված է, որ ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա հուլիս ամսին:

Այժմ ընթանում են քննարկումներ՝ թե որն է լինելու քաղաքական ժողովի օրակարգը եւ հիմնական նպատակը։

Հարկ է նշել, որ սովորաբար ՔՊ քաղաքական ժողովները տեղի են ունենում Երեւանից դուրս, որտեղ կուսակցության վերաբերյալ կոնկրետ որոշումներ են կայացվում գիշերային ձեւաչափով նաեւ:

Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, նախարարներ, մարզպետներ, լինում են նաեւ հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը։

Ի դեպ, նշենք, որ սրան զուգահեռ՝ ՔՊ-ն պատրաստվում է կուսակցության վարչության նոր ընտրություններին, որը ՔՊ-ականների համար շատ կարեւոր իրադարձություն է:

Վարչության ներկայացուցիչները մասնակցում են Նիկոլ Փաշինյանի հետ փակ քննարկումների, որտեղ կոնկրետ որոշումներ են կայացվում տարբեր անձանց եւ հարցերի վերաբերյալ: Հուլիս եւ սեպտեմբեր ամիսները ՔՊ-ում թեժ են լինելու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր