Եթե լսեք՝ միջանցքը տվել ենք, չհավատաք․ «Հրապարակ»          Փաշինյանը ծանր կացության մեջ է հայտնվել. «Հրապարակ»       Պետական ապարատում արգելել են խունկ վառել.«Հրապարակ»    

24 մայիս 2025 12:02

Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանին

Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա ՏիգրանինԱյսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների փրկարարները, ջրասուզակները վաղ առավոտից Կոտայքի մարզի Մարմարիկ գետում շարունակել են մայիսի 4-ին որոնվող 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները: 

Ջասուզակներն ու փրկարարները երեխային հայտնաբերել են Մարմարիկ գետում: 

Երեխայի հայտաբերման մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից քննչական խումբը ժամանում է դեպքի վայր: 

«Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։ Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր