Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրը          Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը       ԱՄՆ նախագահը հնարավորություն ուներ շահելու Նոբելյան խաղաղության մրցանակը, եթե շարժվեր ճիշտ ուղղությամբ    

26 մայիս 2025 10:05

Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում, այն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ

Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում, այն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ և վստահության կառուցմամբ։  Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:

«Հայաստանի տեսլականը հստակ է․ մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ միմյանց ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ»,-ասել է Միրզոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր