Եթե լսեք՝ միջանցքը տվել ենք, չհավատաք․ «Հրապարակ»          Փաշինյանը ծանր կացության մեջ է հայտնվել. «Հրապարակ»       Պետական ապարատում արգելել են խունկ վառել.«Հրապարակ»    

26 մայիս 2025 12:31

Հունիսի 1-ին երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար, գործում է նաև անվճար ավտոբուսային երթուղի

Հունիսի 1-ին երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար, գործում է նաև անվճար ավտոբուսային երթուղի2025թ. ընթացքում Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվել և այս պահին շարունակվում են գործող, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների և ճեմուղիների ընթացիկ վերանորոգման, կառուցման, բարեկարգման մի շարք կարևոր աշխատանքներ: Ծրագրով արդիականացվել են նաև կենդանիների ազատավանդակները: Արդեն մի քանի օրից այգու այցելուները կկարողանան տեսնել նաև ցուցադրվող նոր մի քանի կենդանատեսակ, որոնք նախկինում չեն ցուցադրվել:

Շաբաթ, կիրակի և տոն օրերին մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող Կենդանաբանական այգու կանգառից դեպի այգի և հետադարձ ուղղությամբ գործում է անվճար ավտոբուսային երթուղի, որի չվացուցակին կարելի է ծանոթանալ Կենդանաբանական այգու կայքէջից և սոցիալական էջերից:

Հունիսի 1-ին, ի դեպ, Կենդանաբանական այգում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Նշենք, որ մինչև 15 տարեկան երեխաների մուտքն այդ օրը կլինի անվճար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր