52 և 59 տարեկան տղամարդկանց միջև ծեծկռտուք է եղել` քարով և բռունցքներով մարմնական վնաuվածքներ են իրար պատճառել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին, որ մայիսի 8-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը դանակով հարվածներ էր հասցրել 52-ամյա համաքաղաքացուն, ինչից հետո 52-ամյա տղամարդը իր վարած «Սուբարու» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել նրան, նաև հարվածել քարով և բռունցքներով:
Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Մայիսի 22-ին 52-ամյա տղամարդը Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ՆԳՆ ոստիկանություն