Հուլիսի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սպիտակում օձի խայթոցով երկու երեխա է հիվանդանոց տեղափոխվել    

29 մայիս 2025 11:05

Մայիսի 29-ին և 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Մայիսի 29-ին և 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ («Արմավիր-Կարմրաշեն» DN500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` մայիսի 29-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի «ՌՄ Պլազա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան, Թումանյան, Վահան Չերազի, Աբովյան, Ջափարիձեի, Ջիվանու, Շահումյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազասպառողների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր