Երկրի գլխավոր ցшվագարն ամենայն անամnթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա          Հունիսի 2-ին Գորիսում կբացվի Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ       Ի՞նչ երբեք չեն հանդուրժի կենդանակերպի տարբեր նշանները    

28 մայիս 2025 10:15

Ալեն Սիմոնյանի համար ԱԺ-ն մանկապարտեզ է, ինքն էլ՝ դայակ․ «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի համար ԱԺ-ն մանկապարտեզ է, ինքն էլ՝ դայակ․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանին վերաբերվում է իբրև մանկապարտեզի, ինքն էլ իբրեւ դայակ է աշխատում։ Երեկ առաջին ընդմիջման ժամանակ լրագրողներին ճեպազրույց տվող ԱԺ նախագահը ընդմիջումի ավարտն ազդարարող ազդանշանը լսելուն պես դադարեցրել է ավելի քան երեսուն րոպե տեւած ճեպազրույցը եւ արագ սլացել է նիստերի դահլիճ, բայց նույն արագությամբ էլ ետ է վերադարձել լրագրողների մոտ՝ պարծենալով, որ քսան րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ ընդմիջումից հետո ընդամենը մեկ -երկու պատգամավոր է եղել դահլիճում։ ԱԺ նախագահը քթի տակ դժգոհել է, որ թող ներկայանային, ինքն էլ ընդմիջում չհայտարարեր, այդպիսով՝ իբր պատիժ է կիրառել պատգամավորների նկատմամբ, սակայն եթե անգամ մեկ պատգամավոր ներկա է դահլիճում, նիստը վարողը պարտավոր է իրականացնել իր գործառույթը, մանավանդ որ, պատգամավորները շտապում էին դահլիճ։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 28․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր