Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ       Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին    

28 մայիս 2025 10:33

Էջմիածնում բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, կա տուժած

Էջմիածնում բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, կա տուժածՄայիսի 27-ին, ժամը 23:03-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Նռենի» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 1-ին  կմ-ին բախվել են «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինից առաջացել է վառելիքի արտահոսք:

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և հերթապահել մինչ արտահոսքի դադարելը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր