Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ․ «Ժողովուրդ»          Հունիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 մայիս 2025 13:37

Եթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է

Եթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն էԱնդրադառնալով ադրբեջանական կողմից Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակոցներին Ժ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց

«Սա առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է: Ցավոք սրտի, կրկնվում են այդպիսի դեպքերը, մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք՝ այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությա՞մբ են եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում: Քրեական գործերի քննությունից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն»,- ասաց նա:

Հարցին՝ եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել, նա արձագանքեց. «Դե, իհարկե, կգնա էսկալացիա, և չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումն այն է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որով էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր