Վեհափառը մյուս շաբաթ կգա. ինչ սպասել Հայ առաքելական եկեղեցուց՝ ի պատասխան Փաշինյանի հարձակումների. «Ժողովուրդ»

Փաշինյանը և Հակոբյանը, ըստ էության, եկեղեցու հասցեին հնչեցնում են մանկապղծության և ոչ առաքինի վարքի հրապարակային մեղադրանքներ։
Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին այս պահի դրությամբ պաշտոնական արձագանք չի ներկայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որ գտնվում է արտերկրում՝ Շվեյցարիայում՝ մասնակցելու Արցախի հայության իրավունքներին նվիրված բարձր մակարդակի քննարկումներին, կվերադառնա հաջորդ շաբաթվա վերջին։ Ըստ ամենայնի, սրանով էր պայմանավորված, որ տարբեր բարձրաստիճան հոգևորականներ արձագանքեցին վարչապետին՝ կոշտ պատասխանելով նրան, սակայն Հայ առաքելական եկեղեցին հավաքական իմաստով չարձագանքեց Փաշինյան և Հակոբյան զույգին»։