Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          ԱՄՆ-ն դատապարտում է Նախիջևանի դեմ գրոհը. պետդեպարտամենտ       ԱՄՆ-ի հшրձակման հետևանքով Իրանի 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել    

01 հուն 2025 11:28

Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր

Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքերShamshyan.com-ի տեղեկություններով, մայիսի 29-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են հնչել։

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանները։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Դասասենյակների պատուհանների վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կրակոցի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր