Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով          Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

05 հուն 2025 10:49

Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 5-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքների, Զորավան, Արագյուղ, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Արգել, Պռոշյան բնակավայրերի գազասպառողների,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի (ամբողջությամբ), Մուղնի թաղամասի, Տանձանոց թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Փոքր Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ, Նոր Երզնկա բնակավայրերի գազասպառողների,
«Արմֆուդ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Լիոն Կառլո-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լիոն Կառլո-2» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սատիմար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Արտաշիսյան, Հովսեփյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր