Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Տեղում համայնքային ոստիկանը պարզել է, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Դիշեր Ֆ.-ն է։
Պարզվել է, որ նշված տանը շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ նա գտել «Ֆ1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, որի պայթուցիչի օղակը անզգուշությամբ ձգելու հետևանքով ձեռքի մեջ պայթել է, ինչի պատճառով էլ վնասվածք է ստացել։