Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

05 հուն 2025 10:02

Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»

Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ եւ որոշ ՔՊ-ականների հակաեկեղեցական արշավը շարունակում է ալեկոծել նաեւ ՔՊ-ն: ԱԺ խմբակցության մեծ մասը համաձայն չէ եկեղեցու դեմ իրականացվող քայլերին, սակայն չի համարձակվում այդ մասին բարձրաձայնել։ Մի քանիսի հետ մասնավոր զրույցներից պարզել ենք, որ Փաշինյանը հոգեւոր դասի նկատմամբ իր վերաբերմունքն արդարացնելու համար թիմում մի վարկած է շրջանառության մեջ դրել` որ Ռուսաստանը Հայ առաքելական եկեղեցուն իշխանությունների դեմ պայքարելու հրահանգ է իջեցրել, անցած տարի՝ Բագրատ Գալստանյանի միջոցով, հիմա` Մայր Աթոռի։

Իբրեւ թե եկեղեցու սպասավորներից շատերը պետք է հակաիշխանական հայտարարություններով հանդես գան, ուստի ինքն այս ամենն անում է՝ եկեղեցու դիմադրությունը կոտրելու, եկեղեցու սպասավորների վախը բռնելու համար։ Իհարկե, մի քանի երդվյալ ուսապարկեր հավատացել են այս հեքիաթին, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է, ասենք` հո չէի՞ն ասելու, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին, մենք էլ նրանց հրահանգով հարվածում ենք, ուստի շատերը դեռեւս լռում են, քանի դեռ «շեֆից» ուղիղ հրահանգ չեն ստացել` միանալու կեղտոտ արշավին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 05․ 06․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր