Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից. «Ժողովուրդ»          Ի՞նչ է սպասվում Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքին մասնակցած եւ հետագայում կալանավորված անձանց. «Ժողովուրդ»       Հուլիսի 31-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

05 հուն 2025 15:04

«Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է

«Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն էԱլեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ «վեճում» որևէ կարմիր գիծ չի անցնում և չի հայհոյում։

«Ես չեմ կարծում՝ հայհոյանք է եղել։ Հայհոյանք եղել է ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից։ Հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե գուցե կրկնի այն բառը, ինչ նշել էր Փաշինյանը և բացատրի՝ դա հայհոյա՞նք է, թե՞ ոչ, Սիմոնյանը պատասխանեց. ««Դոմփել» բա՞ռը, ինչու չեմ կրկնի, կրկնում եմ։ Հայհոյանք բառն ունի իր բացատրությունը։ Ամեն մարդ իր ձևն ունի արտահայտվելու և ճիշտ ձևով գտնում է՝ որ պահին ինչ ասի»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր