Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է          ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ       Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին    

08 հուն 2025 21:28

Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է

Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել էՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հունիսի 6-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ «Mercedes»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Ռուդիկ Բ.-ն, ով բախվել էր երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ Ռուդիկ Բ.-ն, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 12-ամյա Նատալի Բ.-ն՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Նույն օրը՝ ժամը 23:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ վիրավորներից Սիրանուշ Բ.-ն մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, մահացածն ու մյուս վիրավորը ազգականներ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր