Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

09 հուն 2025 10:23

Վիճաբանություն և կրшկոցներ՝ «Avenue Arzni» հյուրատնում․ կան տուժածներ

Վիճաբանություն և կրшկոցներ՝ «Avenue Arzni» հյուրատնում․ կան տուժածներՀունիսի 8-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալու։ 

Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արզնի բնակավայրում գործող «Avenue Arzni» հյուրատնից։

Կա նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի են ենթարկվել։

Պարզվում է հրազենային վնասվածք ստացած և այդ 2 քաղաքացիների ինքնությունը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակվաճ 6 պարկուճներ, արնանման հետքեր, երկաթե դռան վրա էլ ոտքի հարվածի հետքեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր