Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

07 մար 2026 11:05

Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք

Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք«Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք։ 
Իրանի վրա հարձակման ֆոնին Թուրքիայում հասարակական շատ խմբերի ներկայացուցիչներ մի քանի օր է` թիրախավորում են Սդրբեջանին և մասնավորապես նախագահ Ի. Ալևին որպես «Իսրայելի ընկեր ու դաշնակից»:

Այս գործից անմասն չեն մնացել նույնիսկ մերձիշխանական մեդիաները: Հետաքրքիր է, որ սրա արդյունքում թուրքական սոցցանցային տիրույթում բազմաթիվ մարդիկ կիսվում են Սդրբեջանի ու ադրբեջանցիների հետ իրենց առնչության անհաջող փորձերի պատմություններով:

Օրինակ` ինչպես է Ալիևի կոռումպացված ռեժիմը հավելյալ անօրինական «հարկեր» վերցրել Ադրբեջանում աշխատող թուրքական ընկերություններից: Հնչում են նաև մտքեր, որ «Ադրբեջանի քաղաքականությունը պետք է որոշվի ոչ թե Թել Ավիվում, այլ Անկարայում»:

Բնականաբար, սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը դադարում են լինել ռազմավարական դաշնակիցներ, սակայն այս իրողությունը երկու երկրներում հասարակական ընկալումների և փոխադարձ ազդեցության գործիքների քննարկման տեսանկյունից ինքնին կարևոր է իմանալ»,-գրել է նա:

Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր