Աշխարհը պատրաստվում է պшտերազմի, իսկ Հայաստանում թիրախավnրվում են հանրությունը և ազգային ինստիտուտները, ոչ թե արտաքին վտանգները          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 12-ի համար       Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը, նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ»    

10 հուն 2025 19:27

Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից․ ՀՀ ԱԳՆ

Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից․ ՀՀ ԱԳՆՑնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։

Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, մի քանիսը ծանր վիրավորվել են։

Զոհվել է նաև կասկածյալը, ով, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել։ Եվս 28 մարդ տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ հրապարակման՝ հարձակվողը, որը, ենթադրաբար, նախկին աշակերտ է, կրակ է բացել Գրացի BORG դպրոցի երկու դասարաններում։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր