Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի «գործարք կնքելու» համար, նրանք պետք է դա անեին          Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, ինչ-որ պահի ապագայում մենք պետք է որոշում կայացնենք       Գումարի դիմաց զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում    

12 հուն 2025 20:29

ՄԱԳԱՏԷ-ի՝ Թեհրանին քննադատող բանաձևը բացասաբար կանդրադառնա Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վրա

ՄԱԳԱՏԷ-ի՝ Թեհրանին քննադատող բանաձևը բացասաբար կանդրադառնա Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վրաՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի՝ Թեհրանին քննադատող բանաձևը բացասաբար կանդրադառնա Իրանի և ԱՄՆ-ի միջեւ հունիսի 15-ին Մասկաթում նախատեսված անուղղակի բանակցությունների վեցերորդ փուլի վրա։

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Այդ բանակցությունները տեղի կունենան ՄԱԳԱՏԷ-ի վերջերս հաստատված բանաձևի ստվերում, որը բարդացնում է երկխոսությունը: Բայց մենք վճռական ենք պաշտպանելու Իրանի իրավունքները և նրա ձեռքբերումները միջուկային ոլորտում»,- ասել է նա:

Ավելի վաղ՝ հունիսի 12-ին, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հավանություն էր տվել բանաձևին, ըստ որի՝ Իրանն ամբողջությամբ չի պահպանում իր միջուկային պարտավորությունները: 

Ի պատասխան դրա՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, իսկ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է անվտանգ վայրում ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր