Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

13 հուն 2025 11:44

Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Իրան, Իսրայել և Արաբական Միացյալ Էմիրություններ

Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Իրան, Իսրայել և Արաբական Միացյալ ԷմիրություններԻսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը։

Իրան-Իսրայել աճող հակամարտության հետևանքով Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել, հետաձգել է մի շարք չվերթեր կամ փոխել օդային երթուղիները։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքի համաձայն՝ այս պահին չեղարկված են «Fly Dubai» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ և «Wizz Air»-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը, իսկ «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը հետաձգված է։

«Այս պահի դրությամբ անժամկետ չեղարկված են Երևանից դեպի Իրան, Իսրայել և Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր