Տեսանյութ.Փոթորիկ և աննախադեպ ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում          Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների միջոցով       Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes Viano»-ն և «Opel Astra»-ն    

13 հուն 2025 19:14

Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանը կանգնած է բարդ մարտահրավերների առջև

Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանը կանգնած է բարդ մարտահրավերների առջևԻրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի  մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. 

«Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն և սթափ իրատեսական մոտեցում: 

Իրանի հետ մեր երկրի հարևանությունը և պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական շահերը, պարտադրում են մեզ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ներքաշել Հայաստանը տարածաշրջանային հակամարտության մեջ:

Ելնելով վերը շարադրվածից` կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին.

–ակտիվացնել դիվանագիտական ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով

–միանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու դիմումին՝ հակամարտության էսկալացիան կանխելու համար:

–ուժեղացնել սահմանային անվտանգությունը և պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին:

–անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալած ապօրինի հարձակումները: Նման քայլերը ոչ միայն խաթարում են հասարակության միասնությունը, այլև վտանգի տակ են դնում մեր ազգային արժեքները:

Այս ճգնաժամային պահին նաեւ կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից՝ երթերից, ցույցերից ու հանրահավաքներից և համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը: Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր