Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը          Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 8-ին    

16 հուն 2025 13:04

Օգոստոսի 1-ից սկսած, ուղետոմսի թղթային՝ QR կոդով տարբերակը այլևս չպետք է գործի

Օգոստոսի 1-ից սկսած, ուղետոմսի թղթային՝ QR կոդով տարբերակը այլևս չպետք է գործիԵրևանի ավտոբուսներից օգտվելու համակարգը բարելավելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է ապահովել, որպեսզի օգոստոսի 1-ից դադարեցվի ուղետոմսերի թղթային՝ QR կոդով տարբերակի օգտագործումը։

Երևանի ավտոբուսային միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը թերհավաքագրման պատճառներից մեկը համարում է հենց թղթային QR կոդով տոմսերի կիրառումը։

«Թվային տարբերակի QR կոդի օգտագործումը պետք է ապահովվի այս ամառվա ընթացքում», – նշել է քաղաքապետը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ հավելելով, որ հանձնարարել է քննարկել այս հարցը Telcell ընկերության գործընկերների հետ։

«Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած, ուղետոմսի թղթային՝ QR կոդով տարբերակը այլևս չպետք է գործի։ Թերհավաքագրման խնդիրներից մեկը հենց դա է»,–ընդգծել է Ավինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր