Երևանում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել է գովազդային ցուցանակը, բախվել ծառին          Տրանսպորտի ուղեվճարի թղթային մեկերթ տարբերակը դուրս կգա շրջանառությունից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

04 հուլ 2025 12:03

Տրանսպորտի ուղեվճարի թղթային մեկերթ տարբերակը դուրս կգա շրջանառությունից

Տրանսպորտի ուղեվճարի թղթային մեկերթ տարբերակը դուրս կգա շրջանառությունիցԵրևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային  QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:

QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:

Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.
Տրանսպորտային քարտ
Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերից, բացի ՎՏԲ-ից)
Բջջային հավելված:

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
Telcell սպասարկման կետերից,
Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:

Տրանսպորտային քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝

transport.yerevan.am կայքում,
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

Երևանի քաղաքապետարան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր