ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել          Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը       «Porsche Macan»-ը կnտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում, կա վիրավnր    

17 հուն 2025 15:08

Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին որևէ ահազանգ չկա

Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին որևէ ահազանգ չկաԻսրայելից կամ Իրանից հայերին տարհանելու ծրագիր կգործարկվի միայն այն դեպքում, երբ նման անհրաժեշտություն առաջանա։ 

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ վստահեցնելով, որ այս պահին Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին որևէ ահազանգ չկա։ 

«Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն։ Կարծում եմ՝ եթե նման խնդիր առաջանա, ապա մենք արդեն ունենք փորձ՝ տարբեր պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու կամ որևէ կերպ նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ։Այս պահին նման ահազանգ չկա»,-ասել է նա։

Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր