Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

18 հուն 2025 09:00

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին․ «Հրապարակ»

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Սամվել Կարապետյանի՝ Եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից շատ չանցած՝ նկատեցինք, որ ԱԺ դահլիճում բյուջեի քննարկմանը հետեւող Նիկոլ Փաշինյանն անկանոն շարժումներ սկսեց անել եւ իր մոտ կանչեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ ինչ-որ հրահանգներ տվեց: Ապա Կոնջորյանը ելույթ ունեցավ ամբիոնից՝ ՀԷՑ-ին ուղղված սպառնալից հայտարարություններ անելով, իսկ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ Եկեղեցուն եւ նրա բարերար Սամվել Կարապետյանին նվիրեցին հայտարարությունների ժամը։ Նշենք, որ այս նստաշրջանի վերջին հերթական նիստերը երեկ են մեկնարկել եւ կարող են երկու շաբաթ ձգվել՝ օրակարգի ընդարձակ լինելու պատճառով։ Պատգամավորները, սակայն, այս փորձությամբ չեն պրծնելու, արտահերթ նիստեր էլ են հրավիրվելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 18․ 06․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր