Փետրվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Նոր ռեպրեսիաներ են սպասվում ․ «Հրապարակ»       ՔՊ-ականները պարեկ են ծեծում․ «Հրապարակ»    

18 հուն 2025 12:50

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համարՍամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Քիչ առաջ ՔԿ-ի մոտ հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Սամվել Կարապետյանին  ապօրինի մեղադրանք են առաջադրել, որը մեր  վստահորդը չի ընդունում», - այս մասին  լրատվամիջոցներին ասաց փաստաբան Արմեն Ֆերոյանը։  Փաստաբանը տեղեկացրեց, որ որպես բռնության կոչ  դիտարկել են երեկ Կարապետյանի  ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու խոսքի տեսագրությունը։ Փաստաբանը նշեց, որ  քննչական մարմինը պատրաստվում է դատարան ներկայացնել կալանքի միջնորդություն,

«Իբրև թե հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, որը բացարձակ իրականության հետ կապ չունի, կարող եք տեսանյութը դիտել ու գնահատել, դա հանցագործություն է, թե ոչ»,-ասաց  փաստաբանը։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր