Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պшտերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն

«Նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար:
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի մասին նախագիծը և ինչպես ասել եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունքի գյուղերի վրա և չի արձագանքել Փաշինյանի առաջարկին ստորագրելու օրվա և տեղի հետ կապված, Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք՝ հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին, և մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ և փորձում ենք ստեղծել այն միջավայրն ու պայմանները, որ դա հնարավոր լինի: Այո՛, ՀՀ շուրջ կան սպառնալիքներ, այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունն այն է, որ ՀՀ համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել: Հիմա ՀՀ-ն սպառնալիքները կառավարելու և հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ կարողություններ ունի»: