Վազգեն Միրզախանյանի քույրը մանկապարտեզի աշխատակիցներին ստիպում է մասնակցել Էջմիածին արշավանքին          «Ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» ԲԿ տեղափոխված տղամարդը ժամեր անց մահացել է       Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին    

18 հուն 2025 14:59

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​​​​Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր