Ռուբինյանց փողոցում կայանած ավտոմեքենաներ են այրվել          Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 19-ի համար    

19 հուն 2025 09:25

Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի, որն ունենալու է կից հավելված և ներառված են լինելու Ալիևի մյուս բոլոր պահանջները. «Հրապարակ»

Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի, որն ունենալու է կից հավելված և ներառված են լինելու Ալիևի մյուս բոլոր պահանջները. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

Չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնազերծել Թուրքիա կատարելիք այցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ՔՊ թիմում են սկսել խոսել, որ Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի կամ նախնական փաստաթուղթ ստորագրվի խաղաղության վերաբերյալ։

Մի քանի օր է՝ փորձագիտական շրջանակներից բարձրաձայնում են, որ Ալիեւն էլ է մեկնում Թուրքիա, եւ Էրդողանի միջնորդությամբ կողմերը կարող են գալ համաձայնության՝ ստորագրել պայմանագիրը, ինչը կնշանակի բացառել երրորդ կողմի ռազմական ներկայությունը: Այսինքն՝ ռուսական 102-րդ ռազմաբազան կհանվի Հայաստանից:

Համաձայնագիրն ունենալու է նաեւ կից հավելված, որում ներառված են լինելու Ալիեւի մյուս բոլոր պահանջները, այդ թվում՝ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր