Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

19 հուն 2025 12:15

Ռուբինյանց փողոցում կայանած ավտոմեքենաներ են այրվել

Ռուբինյանց փողոցում կայանած ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին՝ ժամը 02։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։

Մասամբ այրվել են Nissan և հարակից կայանած BMW մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ Հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ կանխվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր